Պետերբուրգում անցկացվում է երկրի գլխավոր ռազմածովային զորահանդեսը
Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվում է ՌԴ գլխավոր ռազմածովային զորահանդեսը: Այն ընդունում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` զորահանդեսն անցկացվում է Նևա գետի ջրային տարածքում: Միջոցառմանը մասնակցում է մոտ 40 ռազմանավ ու սուզանավ և ծովային ավիացիայի խմբեր:
Զորահանդեսի ընթացքին հետևում են Բալթյան, Սևծովյան, Հյուսիսային, Խաղաղօվկիանոսյան, Կասպյան նավատորմերի նավաստիները: