13834 դիտում
19:04 31-07-2017
Հայաստանը ևս կտուժի ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցներից. Վիլեն Խաչատրյան
«Եթե որևէ երկիր բարձրացնում է մաքսերը սահմանի վրա, մյուս երկիրը կիրառում է հակադիր քայլը: Այս տրամաբանությունն ունեն նաև սանկցիաները, ԱՄՆ-ն՝ Ռուսաստանի նկատմամբ, և հակառակը: Բնականաբար դրանից ոչ ոք չի շահում, երբեմն անգամ Եվրոպան է հասկանում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժում է ինքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Ռուսաստան է մտնում է ՀՀ-ից արտահանվող ապրանքի մոտ 22 տոկոսը: Ներմուծման մասով ևս Հայաստանն ամենաշատ ապրանք ներմուծում է Ռուսաստանից, ընդ որում ոչ միայն ռուսական ապրանք: Տնտեսագետի գնահատմամբ՝ այս իրավճակում կանխատեսելի է, որ Հայաստանում շատ ապրանքներ կթանկանան:
Վիլեն Խաչատրյանն անդրադարձավ նաև ՌԴ-ում աշխատողներին, որոնք նույնպես կարող են տուժել, քանի որ պատժամիջոցների հետևանքով կրճատվելու են աշխատատեղերը, և առաջինը հարվածի տակ են ընկնելու ներգաղթյալները: Արդյունքում Հայաստանը կտուժի նաև մասնավոր տրանսֆերտների առումով, որն առանց այդ էլ անկման միտում ունի:
Նմանատիպ նյութեր
3754 դիտում
09:42 25-06-2016
Բրիտանացիների հանրաքվեից կտուժի նաև Հայաստանը. «Հայկական ժամանակ»
1760 դիտում
09:55 28-06-2016
Հայաստանը հերթական անգամ կտուժի Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումից. «Չորրորդ իշխանություն»
4884 դիտում
17:12 14-06-2017
Եթե ուղևորն իրավունք ունենա չվճարել ծխող վարորդին, ապա կարելի է կանխել այդ երևույթը. Վիլեն Խաչատրյան
Այս բաժնից
931 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ