Siemens-ը Իրանին արգելել է գազային տուրբիններ մատակարարել Ռուսաստան
Գերմանական Siemens ընկերությունն Իրանին արգելել է գազային տուրբիններ մատակարարել Ռուսաստան: [url=http://www.rbc.ru/business/31/07/2017/596e18ec9a794779bab7843f]РБК[/url]-ի տեղեկություններով, գերմանական կողմը չի թույլատրել իրանական Mapna ընկերությանը Ռուսաստանին վաճառել Siemens-ի արտոնագրով արտադրված տուրբինները` մտավախություն ունենալով, որ դրանք կարող են տեղադրվել Ղրիմում կառուցվող ջերմաէլեկտրակայանում:
«Siemens-ի ներկայացուցիչները զգուշացրել են իրանցի գործընկերներին, որ Ռուսաստանին գերմանական տեխնոլոգիաների հիման վրա արտադրված սարքավորումների մատակարարման դեպքում հարաբերությունները Բեռլինի և Թեհրանի միջև կարող են վատթարանալ»,- հաղորդում է ռուսաստանյան լրատվամիջոցը:
Տարեսկզբին «Ռոստեխ» ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, որ իրանական ընկերության հետ բանակցությունները ավարտական փուլում են: Կողմերը, սակայն, գազային տուրբինների մատակարարման մասին պայմանագիրը այդպես էլ չէին կնքել: