11222 դիտում
23:08 31-07-2017
Իրանում 20 մեգավատտ հզորությամբ հերթական արևային էլեկտրակայանն են կառուցել
Իրանը արևային հերթական էլեկտրակայանն է կառուցել: Այսպիսով Իրանը ցույց է տալիս, որ նախապատվությունը տալիս է վերականգնվող էներգետիկային: Արևային նոր էլեկտրակայանի հզորությունը 20 մեգավատտ է: Գլխավոր ներդրողները շվեյցարիական Durion AGunder և գերմանական Adore ընկերություններն են: Տեղեկացնում է [url=http://ru.euronews.com/2017/07/31/iran-turns-to-solar-power]euronews[/url]-ը:
Իրանի էներգետիկայի նախարարն ընդգծել է, որ անցյալ տարի Իրանի
միջուկային ծրագրի վերաբերյալ ստորագրված համաձայնագրից հետո «կանաչ» էներգետիկան դարձել է ամենագրավիչը օտարերկրյա ներդրողների համար: «Ներկայում վերականգնվող էներգետիկայի ոլորտում օտարերկրյա ներդրումների ծավալը հասել է 3.6 մլրդ դոլարի»,- տեղեկացրել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը:
Mokran Solar Energy ընկերությունը ծրագրում է ևս մեկ արևային էլեկտրակայան կառուցել Իրանում 100 մեգավատտ հզորությամբ: Հաջողության դեպքում այդ նախագիծը կդառնա Մերձավոր Արևելքում ամենահզորը: Հաշվի առնելով, որ Իրանում տարվա 365 օրերից 300-ն արևային են, Իրանը հելիոէներգիայի արտադրության համար ամենահեռանկարային երկրներից մեկն է համարվում:
Նմանատիպ նյութեր
5765 դիտում
19:55 07-11-2017
Վարչապետը ներկա է գտնվել 1 մեգավատտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացմանը
4276 դիտում
21:55 17-02-2017
Երկու արևային կայան է կառուցվում՝ 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ. Հայկ Հարությունյան
Այս բաժնից
439 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
460 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1069 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN