Ղազախստանը բողոքի նոտա է հղել Եգիպտոսին, պատճառը ղազախ ուսանողների ձերբակալությունն է
Ղազախստանի ԱԳ նախարարությունը Եգիպտոսի դեսպանատանն է հանձնել բողոք-նամակ՝ կապված Եգիպտոսում ղազախ ուսանողների ձերբակալության հետ։ Այդ մասին հայտնում են ղազախական ԶԼՄ-ները։
Ղազախստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անուար Ժայնակովը հայտարարել է, որ եգիպտական իրավապահ մարմինների հետ բազմաթիվ բանակցություններն անարդյունք են ավարտվել, ինչի պատճառով էլ ղազախական իշխանությունները բողոքի նոտա են հղել։
Հուլիսի 24-ին հայտնի էր դարձել 6 ուսանողների անհետացման մասին, ովքեր ուսանում են Եգիպտոսում։ Ավելի ուշ պարզվել է, որ նրանց ձերբակալել են Եգիպտոսի անվտանգության ուժերը՝ կրոնական հողի վրա տեղի ունեցած միջադեպի պատճառով։