3458 դիտում
20:06 03-08-2017
Շարունակվում է պետական աջակցությունը ներդրումային ծրագրերին
Գործադիրը որոշում է ընդունել «ԱՆԴ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2017 թ. օգոստոսի 15 - 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու վերաբերյալ: Այգեգործությամբ (խնձորի այգիներ) և մեղվաբուծությամբ զբաղվող «ԱՆԴ» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է վերազինել արդեն իսկ գործող այգիները՝ հակակարկտային ցանցերով, ինչպես նաև կազմակերպել մեղրի և խնձորի քացախի արտադրություն:
Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 68,5 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից ժամանակակից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 64,4 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի 12 աշխատատեղ, միջին աշխատավարձը 2017 թ.՝ 77000 ՀՀ դրամ, 2018 թ.՝ 82000 ՀՀ դրամ և 2019 թ.՝ 85000 ՀՀ դրամ: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շահառուներին պարբերաբար իրազեկել հակակարկտային ցանցերի օգտագործման, ինչպես նաև նոր ծրագրի մասին, քանի որ հաջող փորձը պետք է անպայման տեսանելի լինի:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող շենքի 2-րդ մասնաշենքի (գրապահոց) 860.5 քառ. մետր մակերեսով նկուղային տարածքը և 1-ին հարկի 649.2 քառ. մետր մակերեսով տարածքը հետ է վերցրել և 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությանը` գործարար ծրագիր իրականացնելու նպատակով:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի հետ բավական ինտենսիվ քննարկումներ են իրականացվել, բացի սիրիահայերից, գործարար ծրագրերում ներգրավված է նաև մի քանի միջազգային կազմակերպություն: Նախատեսվում է տարածքում կազմակերպել փոքր արտադրություններ:
Նմանատիպ նյութեր
1190 դիտում
19:25 02-07-2015
Հերթական աջակցությունը ներդրումային ծրագրերին
1604 դիտում
17:36 11-04-2016
Վարչապետը ծանոթացել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ ԻնգրեդիենթսAG» ընկերության ներդրումային ծրագրերին
Այս բաժնից
1198 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1417 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1432 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ