211652_close_icon
views-count9666 դիտում article-date 14:58 05-08-2017

Ռուսաստանը ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառով կամրապնդի համագործակցությունը Իրանի հետ. աղբյուր

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Թեհրանում Իրանի պաշտպանության նախարարի հետ քննարկելու է Իրանին ռուսական սպառազինություններ մատակարարելու հարցը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո ռազմատեխնիկական ու տեխնոլոգիական համագործակցությունը խորացնելու շուրջ։ Նշենք, որ Ռոգոզինը Թեհրան է այցելել՝ մասնակցելու Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։

Նմանատիպ նյութեր