55114 դիտում
15:12 06-08-2017
Ապրիլյան պատերազմի հերոս առյուծ տղերքն ու նրանց աշխատանքներն այդ օրերին լուսաբանող լրագրողները կրկին «առաջնագծում էին». թշնամին խուճապի մեջ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 6-ին, Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինությունում տեղի ունեցավ փեյնթբոլի մրցույթ:
Մի կողմում ապրիլյան պատերազմի մեր հերոսներն էին, մյուս կողմում՝ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Գլխավոր մրցավարը ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էր:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայքարն անցնում էր անզիջում՝ թե՛ ապրիլյան պատերազմի առյուծ տղերքը, և թե՛ այդ օրերին պատերազմի՝ մեր հերոսների սխրագործությունները լուսաբանող լրագրողները ամեն կերպ փորձում էին գրավել միմյանց դիրքերը;
Թե ով հաղթեց՝ պարզ կլինի մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 484+
484+