211652_close_icon
views-count4630 դիտում article-date 16:21 06-08-2017

Մանիլայում հանդիպել են Թիլերսոնն ու Լավրովը

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում ընթացող Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Սա 2 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները: Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն ռուս-ամերիկյան փոխգործակցության հարցերը, ինչպես նաև իրադրությունը Սիրիայում։

Նմանատիպ նյութեր