18240 դիտում
11:58 07-08-2017
Ուղևորները բողոքում են «Fairy Tour» ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունից, ով իրենց խաբել և թյուրիմացության մեջ է գցել
Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող «Fairy Tour»-ի ավտոբուսը, որում եղել է մոտ 60 հոգի, տեխնիկական խնդիրների պատճառով մնացել է Ալավերդի քաղաքի մոտակայքում:
Ավտոբուսի ուղևորները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ իրենք նախ՝ մեծ դժվարությամբ են ճանապարհ ընկել, քանի որ ուղիղ 8 և ավելի ժամ անհասկանալի պատճառներով սպասել են: Նաև այն, որ իրենց նստած ավտոբուսը ամենևին էլ չի համապատասխանել «Fairy Tour»-ի գովազդած ավտոբուսներին, այլ մի այնպիսի ավտոբուս է, որ չունի ոչ կոնդիցիոներ և ոչ էլ նորմալ նստատեղեր, տեխնիկական վիճակի մասին էլ խոսելն ավելորդ համարեցին:
Ուղևորները դեռ երեկ համոզված էին, որ, ինչպես իրենք նշեցին, նախորդ դարից մնացած ավտոբուսը չէր կարող անցնել 3000 կմ ճանապարհ:
Նրանք խնդրեցին, որ խնդիրը, ինչքան հնարավոր է, շուտ լուծում ստանա, քանի որ մի այնպիսի տեղում են գտնվում, որտեղ ոչինչ չկա. արև է ու ամայի դաշտեր:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը։
Նմանատիպ նյութեր
1097 դիտում
12:56 27-05-2014
Ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում
1731 դիտում
21:09 04-06-2014
Ուղևորափոխադրումներ իրականացնող 20 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք