8602 դիտում
19:12 27-08-2018
Կոչ ենք անում չսրել իրավիճակը և ԶԼՄ-ներին տրվող իրարամերժ տեղեկություններով չփորձել թյուրիմացության մեջ գցել հասարակությանը. ՀՀ ոստիկանություն
Որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։
Հայտնում ենք, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում տեղում: Ոստիկանությունում կողմերից ստացվել են տարաբովանդակ ահազանգեր ու հաղորդումներ, որոնք քննարկման առարկա կդառնան, և ցանկացած իրավախախտման կտրվի իրավական գնահատական:
Կողմերին կոչ ենք անում չսրել իրավիճակը, ինչպես և ԶԼՄ-ներին տրվող իրարամերժ տեղեկություններով չփորձել թյուրիմացության մեջ գցել հասարակությանը:
[b]ՀՀ ոստիկանություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1477 դիտում
14:34 27-01-2025
Հայտնի են 2024-ի ՀՀ խոշոր հարկատուները
745 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը