Փրկարարները խափանված վերելակից դուրս են բերել երեխային
Օգոստոսի 7-ին, ժամը 18:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար Դոսի փողոցի թիվ 73 շենքի վերելակը խափանվել է, երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 2008 թ. ծնված Ա. Գ.-ին դուրս են բերել վերելակից:
***