211652_close_icon
views-count4415 դիտում article-date 11:27 02-10-2017

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ծննդատան խափանված վերելակից

Հոկտեմբերի 2-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հր. Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ ՓԲԸ-ի ծննդատան վերելակը խափանվել է, աշխատակիցը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակի մասնագետի օգնությամբ քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Նմանատիպ նյութեր