Փրկարարները խափանված վերելակից դուրս են բերել երեխաներին
Փետրվարի 15-ին, ժամը 17:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ 14-րդ փողոցի թիվ 44 շենքի մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները (5 երեխա) արգելափակվել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին: