4136 դիտում
16:17 10-08-2017
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» միջոցառման վերաբերյալ (օգոստոսի 7-ից 9-ը)
Օգոստոսի 7-ից հանրապետությունում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` 3 օրում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 7667 կգ կանեփի և 13,5 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 9 հողամասերից հայտնաբերվել է 73.5 կգ կանեփի 980 բույս:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 533.45 գրամ «մարիխուանա», 0.5 գրամ «կրիստալ» և «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցներ:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր հանձնվել է 5 նռնակ, 6 հրազեն, տարբեր տրամաչափի 1464 փամփուշտ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 9 հետախուզվող:
Ըստ ոստիկանության ստորաբաժանումների՝ պատկերը հետևյալն է.
- ոստիկանության Երևան քաղաքի վարչություն – 104 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 581 բույս, 4 հետախուզվող, 1 հրազեն, 27,8 գրամ մարիխուանա, 0,5 գրամ կրիստալ,
- Արագածոտնի մարզային վարչություն – 222 կգ վայրի աճած կանեփ,
- Արարատի մարզային վարչություն – 1265 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 182 բույս,
- Արամավիրի մարզային վարչություն – 192 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 7 բույս, 1 հետախուզվող, 1 նռնակ, 1004 փամփուշտ, 469,5 գր. մարիխուանա,
- Գեղարքունիքի մարզային վարչություն - 1226 կգ վայրի աճած կանեփ, 4 նռնակ, 118 փամփուշտ, 1 հրազեն, 5,4 գր. մարիխուանա,
- Լոռու մարզային վարչություն - 3104 կգ վայրի աճած կանեփ, 3,6 գր. մարիխուանա,
- Կոտայքի մարզային վարչություն - 191 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 62 բույս, 24,9 գր մարիխուանա,
- Սյունիքի մարզային վարչություն - 111 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 148 բույս, 1 հետախուզվող,
- Վայոց ձորի մարզային վարչություն - 37 կգ վայրի աճած կանեփ, 13,5 կգ վայրի աճած կակաչ, 1 հետախուզվող,
- Տավուշի մարզային վարչություն - 990 կգ վայրի աճած կանեփ,
- Շիրակի մարզային վարչություն - 225 կգ վայրի աճած կանեփ, 85 փամփուշտ, 1 հրազեն, 2,25 գր. մարիխուանա:
[b]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ
[/b]
Նմանատիպ նյութեր
3903 դիտում
15:23 08-08-2017
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» միջոցառման արդյունքների վերաբերյալ (08.08.2017թ. դրությամբ)
3258 դիտում
15:36 11-08-2017
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» միջոցառման արդյունքների վերաբերյալ (11.08.2017թ. դրությամբ)
Այս բաժնից
940 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին