1823 դիտում
18:04 10-08-2017
Տրանսպորտի նախարարությունը պատշաճ պատասխանել է բոլոր դիմում-գրություններին
2017 թ. հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 21232 դիմում և գրություն: Դրանցից 729-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1200-ը ստացվել են նախարարության էլեկտրոնային փոստով:
Նույն ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ նախարարության պաշտոնական կայքի միջոցով առցանց ստացվել է տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 169 հարցում: Բոլոր հարցումներին պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 5 հարցում:
Անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին:
Բոլոր դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Ե´վ բանավոր, և´ գրավոր հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել:
Նույն ժամանակահատվածում 259 քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկության վկայականներ:
Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 936 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 9 լիցենզիա և 189 ներդիր, փոստային կապի գործունեության 3 լիցենզիա և 6 ներդիր, ՀՀ կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 478 լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 2 լիցենզիա և 2 ներդիր:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
16271 դիտում
18:17 11-05-2018
Տրանսպորտի նախարարությունում քաղաքացիների դիմում-գրություններին պատասխանվել է սահմանված կարգով և ժամկետներում
1059 դիտում
14:40 16-12-2014
Երևանի քաղաքապետարանը նոյեմբերին ստացված բոլոր դիմումներին ու գրություններին պատասխանել է սահմանված ժամկետում
2530 դիտում
19:41 09-01-2018
ՀՀ ՏԿՏՏ նախարարությունը դիմում-գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը