Եգիպտոսում գնացքներ են բախվել. կա 20-ից ավելի զոհ, 50 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եգիպտոսի հյուսիսում 2 գնացքներ միմյանց են բախվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ բախման հետևանքով կա ավելի քան 20 զոհ, ևս 50 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Հաղորդվում է, որ գնացքների մի քանի վագոններ դուրս են եկել գծերից:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: