211652_close_icon
views-count119121 դիտում article-date 10:49 12-08-2017

Վայոց Ձորի մարզի ոստիկաններն ու ԱԱԾ ծառայողները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Արտավանի անտառներն անզգուշաբար հրդեհի մատնած 43–ամյա կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 12-ին, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյան), ոստիկանության Ջերմուկի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Խաչատրյան), ոստիկանության Վայքի բաժնի ( բաժնի պետ Մանվել Դավթյան), Վայոց Ձորի Ազգային անվտանգության ծառայության ծառայողները, հսկայածավալ օպերատիվ –հետախուզական գործողություններ կատարելու շնորհիվ ոստիկանության Վայքի բաժին են բերման ենթարկել Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Հակոբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է անզգուշաբար Արտավան գյուղի անտառային տարածքում հրդեհ առաջացնելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Հակոբյանը աշխատում է Վայոց Ձորի մարզում գործող հիդրոէլեկտրակայաններից մեկում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Վայոց Ձորի մարզի ոստիկանները հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ նաև աշխատում էին առեղծվածային կրակի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ: Մինչև այս պահն էլ մարզի ոստիկանները հրշեջ-փրկարարների, պատկան մարմինների ներկայացուցիչները, Ոստիկանության զորքերի 200-ից ավելի ծառայողների հետ շարունակում են աշխատանքները անտառային տարածքներում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/11/1074514/]ավելի վաղ[/url] Վայոց Ձորից հայնտել էր ֆոտոլրագրողը, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության, Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վայքի հրշեջ-փրկարարները՝ ՀՀ Փրկարար ծառայության տնօրեն, ՓԾ գնդապետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ, ոստիկանության Ջերմուկի, Եղեգնաձորի, Վայքի բաժինների ծառայողները՝ իրենց պետերի գլխավորությամբ, Վայոց Ձորի մարզպետարանի, Արտավանի գյուղապետարանի, ՀՀ պաշտպանության նախարարության Վայքի զորամասի զինվորների ու սպաների (զորամասի հրամանատարի գլխավորությամբ), Վայքի Ճանշինի և Արտավան գյուղի բնակիչները գրեթե ողջ գիշեր մինչև լուսաբաց կենաց-մահու պայքար տվեցին Արտավան գյուղի վարչական տարածքում խոշոր, լայնածավալ հրդեհի տարածման և մարման դեմ։ Աշխատանքներն օպերատիվ կատարելու նպատակով ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ով աշխատանքներին հետևում էր օնլայն եղանակով, ստեղծել էր օպերատիվ խումբ՝ Փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ։ Արդեն լուսաբացին հրշեջներին մեծ օգնություն ցուցաբերեց Պաշտպանության նախարարության ուղղաթիռը, ովքեր մի քանի անգամ հրդեհաշիջում կատարեցին կրակի ողջ երկայնքով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հսկայական աշխատանքներ կատարեցին Վայքի զորամասի զինվորները։ Նրանք, վտանգելով իրենց կյանքը, կարելի է ասել, որ մարտի էին դուրս ելել «կրակի լեզուների դեմ»։ Ուժեղ քամին ո ծուխն ավելի վտանգավոր էր դարձնում զինվորների աշխատանքը, սակայն նրանք հայ զինվորին հարիր քաջությամբ մինչև վերջ պայքարեցին ու կարողացան «կտրել կրակի լեզուները»։ Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հալալ ա մեր հայ զինվորին, նա ոչ միայն սահմանն է պահում արտաքին թշնամու հարձակումներից, այլ նաև էս մատղաշ տղերքն ապացուցեցին, որ իրենք նաև կարող են հրշեջների հետ կատարել անհնարինը՝ չվախենալով կրակի դեմ դուրս գալուց։ Մենք նաև մեր շնորհակալությունն ենք հայտնում հրշեջներին, Վայոց Ձորի մարզի ոստիկանությանը, Ջերմուկի, Եղեգնաձորի, Վայքի ոստիկաններին, ովքեր նույնպես դարձել էին հրշեջ, մարզի ոստիկանապետ Լևոն Յազիչյանը, Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը, Եղեգնաձորի ոստիկանապետ Գևորգ Գրիգորյանը, մարզի ոստիկանապետի տեղակալներ Սուրիկ Միրզոյանն ու Վազգեն Հարությունյանը այս անգամ պայքարի էին դուրս ելել ոչ թե հանցագործ տականքի դեմ, այլ չենթարկվող կրակի։ Ոստիկանները նույնպես հսկայական աշխատանքներ կատարեցին տարածվող կրակի դեմ, Վայքի Ճանշինի աշխատակիցներին, Վայոց Ձորի մարզպետարանին, գյուղապետին, հարակից գյուղերի բնակիչներին՝ իրենց գյուղապետերով։ Մի խոսքով՝ բոլորին, ովքեր երեկ կեսօրից մինչև այսօր պայքարեցին մոլեգնող կրակի դեմ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին իսկ պահից դեպքի վայրում աշխատել են նաև անտառտնտեսության պատասխանատուներն ու Վայոց Ձորի մարզի ոստիկանության ծառայողները։ Ընդհանուր առմամբ՝ կրակի դեմ աշխատել են անտառտնտեսության 40, բնապահպանության պետական տեսչության 3, ոստիկանության Վայքի բաժնի 35, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի 27, ոստիկանության Ջերմուկի բաժնի 11, Վայոց Ձորի մարզպետարանի 20 աշխատակիցներ։ Հրդեհի տարածմանը, կանխմանն ու մարմանը մեծ աշխատանքներ կատարեցին նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ծառայողները՝ իրենց ուղղաթիռով, «Լիդիան Արմենիա» ընկերությունն էլ մեծ աջակցություն ցուցաբերեց իր «Կամազ» ջրատարերով։ Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվեցին դեպքի վայրից մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները։ Տեղում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Ա. Հարությունյանը, «Հայանտառ տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և նույն կազմակերպության Վայոց Ձորի մասնաճյուղի ծառայողները՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի և մասնաճյուղի տնօրենի գլխավորությամբ, Վայոց Ձորի մարզպետարանի բնապահպանության պետական տեսչության մարզային տարածքային բաժնի աշխատողները՝ իրենց պետի գլխավորությամբ։ Օգոստոսի 11-ին, ժամը 09։50-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին։ Առաջացած հրդեհի պատճառով ժամանակավորապես հոսանքազրկվել էր Արտավան գյուղը, քանի որ 10-ից ավելի էլեկտրասյուներ այրվել էին։ [b]Արտավանի անտառներն անզգուշաբար հրդեհի մատնած, կասկածյալ՝ 43–ամյա Կարեն Հակոբյանն է[/b] [img]http://shamshyan.com/ups/images/06500430015025256272655.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր