11498 դիտում
17:30 13-08-2017
Իրանը շրջանցել է ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցները և զենք ուղարկել Ռուսաստան. Welt am Sonntag
Գերմանական Welt am Sonntag թերթը, վկայակոչելով արևմտյան ծառայությունների իր անանուն աղբյուրը, գրում է, որ Իրանի իշխանությունները շրջանցել են ՄԱԿ ԱԽ-ի սահմանած պատժամիջոցները և գաղտնի կերպով Սիրիայի տարածքով Ռուսաստան ուղարկել ծանր սպառազինությունների մասեր։
Հրապարակման մեջ նշվում է, որ այս տարվա հունիսին Իրանից օդանավեր են 2 անգամ վայրէջք կատարել Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազա, որտեղ էլ իջեցրել են նշված բեռը։ Սիրիայի Տարտուս նավահանգստից բեռը ռուսական «Սպարտա-3» նավով տեղափոխել են Ռուսաստան։
Սակայն հեղինակը չի նշում, թե կոնկրետ ինչ տեսակի սպառազինությունների մասեր են տեղափոխվե Սիրիա։ Որպես ապացույց՝ լուսանկար է հրապարակվել, որում երևում է իրանական «Բոինգ» օդանավը սիրիական ավիաբազայում, սակայն լուսանկարի իսկությունը դեռևս հաստատված չէ։
Նմանատիպ նյութեր
2147 դիտում
11:14 22-05-2016
Եվրոպայում շատացել են պոտենցիալ ահաբեկիչները. Welt am Sonntag
1831 դիտում
13:48 09-09-2014
Նավթ՝ էլեկտրակայանների դիմաց. Իրանը և Ռուսաստանը փորձում են միասին շրջանցել պատժամիջոցները
3065 դիտում
23:04 08-12-2015
«Իսլամական պետություն»-ը գիտնականների է վարձում` միջուկային զենք ստեղծելու նպատակով. Die Welt
Այս բաժնից
1012 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
658 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը