Մադուրոյի որդին սպառնացել է, որ կգրավի Սպիտակ Տունը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որդին՝ կրտսեր Նիկոլասը, սպառնացել է, որ պատասխան գործողությունների կդիմի, եթե ԱՄՆ-ն ռազմական ուժ կիրառի Վենեսուելայի դեմ, հաղորդում է Reuters-ը։
Հայտարարությունը նա արել է այսօր կայացած Սահմանադրական ասամբլեայի նիստի ժամանակ։
«Եթե Վենեսուելայի վրա հարձակում կատարվի, դուք էլ Նյու Յորքում հրաձիգ կտեսնեք, պարոն Թրամփ։ Մենք էլ կզավթենք Սպիտակ Տունը»,-ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ չի բացառում վենեսուելական խնդրի կարգավորումը ռազմական ճանապարհով, եթե դրա անհրաժեշտությունը լինի։