Թուրքիայում էքսկավատորը բեռնատարից ընկել է ընթացող ավտոբուսի վրա. կա 7 զոհ, 11 վիրավոր
Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա առնվազն 7 զոհ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ բեռնատարի վրայից էքսկավատորն ընկել է Անկարայից Կոնյա մեկնող ուղևարատար ավտոբուսի վրա:
Ավտոբուսում գտնվող ուղևորները ճզմվել են էքսկավատորի ծանրությունից:
Ըստ նախնական տվյալների՝ կա 7 զոհ, ևս 11 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Այս պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: