211652_close_icon
views-count4427 դիտում article-date 11:32 16-08-2017

Սիրիայում վերջին 6 տարիների մեջ առաջին անգամ կբացվի միջազգային արդյունաբերական ցուցահանդես

Սիրիայի իշխանությունները 6 տարի ձգվող պատերազմում առաջին անգամ պատրաստվում ն մայրաքաղաք Դամասկոսում կազմակերպել արդյունաբերական ապրանքների 59-րդ միջազգային ցուցահանդեսը, որը կբացվի օգոստոսի 17-ին։ Այդ մասին, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, հայտարարել է Սիրիայի էկոնոմիկայի ու արտաքին առևտրի նախարար Սամեր ալ-Խալիլը։ Մինչ սիրիական պատերազմը, Դամասկոսի արդյունաբերական ցուցահանդես-տոնավաճառը համարվում էր մերձավորարևելյան տարածաշրջանի ամենահեղինակավոր ցուցահանդեսը։ Առաջին անգամ այն անցկացվել է 1954 թվականին և վերջին անգամ՝ 2011 թվականին։

Նմանատիպ նյութեր