4934 դիտում
15:08 17-08-2017
«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները. ԼՐԱՑՎԱԾ
Օգոստոսի 17-ին, ժամը 14.42-ի դրությամբ օդանավն իրականացնում է 15-րդ թռիչքը: Ժամը 11:39-ին ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 13-րդ, ժամը 12:57-ին՝ 14-րդ թռիչքը դեպի Խոսրովի անտառի պետական արգելոց:
Այսօր առավոտյան ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով:
Ժամը 10:00-ի սահմաններում ինքնաթիռն իրականացրել է 12-րդ թռիչքը: Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
8250 դիտում
12:03 17-08-2017
«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները
5592 դիտում
11:40 18-08-2017
ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական ջոկատները շարունակում են հետմարման աշխատանքները Խոսրովի արգելոցում
3953 դիտում
23:07 09-09-2017
Հետմարման աշխատանքներն ավարտվում են
Այս բաժնից
928 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
622 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1807 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից