19215 դիտում
10:56 18-08-2017
64 համարի երթուղայինին չսպասեք. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի համար 64 երթուղուց օգտվող քաղաքացիներն այսօր երկար ժամանակ միկրոավտոբուսի սպասելուց հետո, ի վերջո, պարզել են, որ հանրային այդ տրանսպորտը չի գործում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեր հարցմանն ի պատասխան, հաստատեցին, որ երթուղին փակվում է, քանի որ տնտեսվարողը հրաժարվում է աշխատել: «Բայց քաղաքապետի համապատասխան որոշումն առայժմ չկա»,- հավելեցին վարչությունից:
Թե որ ընկերությունն է սպասարկում համար 64 երթուղին և ինչով է պատճառաբանել դրանից հրաժարվելու մտադրությունը, քաղաքապետարանից չմանրամասնեցին` նշելով, որ մնացած հարցերի վերաբերյալ պարզաբանում կտրամադրվի քաղաքապետի որոշումը լինելուց հետո:
Համար 64 երթուղայինի վերջնակայանը Երևանի պետական համալսարանն էր, և երթուղուց հիմնականում օգտվում էին ուսանողները: Համար 64-ը ԵՊՀ հասնող փոքրաթիվ հանրային տրանսպորտներից էր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3032 դիտում
20:54 21-10-2014
Երթուղայինին սպասող ուղևորները կանգառում մարդ են ծեծել
114733 դիտում
10:36 29-07-2017
Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը կնոջ հեռախոսահամարից հաղորդագրություն է ստացել՝ «ինձ չսպասեք, կյանքիս վերջ եմ տալիս»
3464 դիտում
21:59 21-07-2016
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» կխաղա 22 համարի, իսկ Իբրահիմովիչը` 9 համարի ներքո
Այս բաժնից
1573 դիտում
08:54 16-01-2025
Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
1879 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2266 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am