211652_close_icon
views-count14896 դիտում article-date 10:38 19-08-2017

Քառօրյա պատերազմում հերոսի մահով ընկած Ադամ Աահակյանն այսօր կդառնար 21 տարեկան. Քեզ բացակա չենք դնի

Օգոստոսի 19-ին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսոբար զոհված Ադամ Սահակյանի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 21 տարեկան։ Ա. Սահակյանը սահմանապահ գումարտակի ծառայող էր և ապրիլի 1-ին դիրքեր էր բարձրացել, երբ այդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը մեծամասշտաբ հարձակում իրականացրեցին շփման գծով։ Դիրքի ավագ, սերժանտ Ա. Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերը մոտ 20 րոպե տևած հրետակոծությունից հետո անցնում են շրջանաձև պաշտպանության և 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ՝ հակառակորդին զգալի կորուստներ պատճառով; Ցավոք, մարտի ժամանակ թշմանու գնդակից ընկնում է նաև Ադամը։ Նշենք, որ Ա. Սահակյանի մասնակցությամբ պայքարի շնորհիվ Ջրական հայկական գունդը կարողացավ տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։ Ադամ Սահակյանը մայիսի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նրան շնորհել է «Մարտական ծառայության համար» մեդալ:

Նմանատիպ նյութեր