Բելգիայում ուղևորատար գնացք է վթարվել. կա 18 վիրավոր
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելից ոչ հեռու գտնվող Բյուիզինգեն քաղաքի երկաթուղային կայարանում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից: Տուժել է 18 ուղևոր, որոնցից 6-ը` ծանր վիճակում են:
Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:
Վթարից անմիջապես հետո տարհանվել է 300 ուղևոր: Բարեբախտաբար, զոհեր չկան:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: