211652_close_icon
views-count13362 դիտում article-date 15:38 20-08-2017

3 երեխաների մայրը «Միսսիս Ռուսաստան 2017» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել

Ռուսաստանում հայտնի հաղորդավար Դմիտրի Դիբրովի կինը՝ 28-ամյա Պոլինան, «Միսսիս Ռուսաստան 2017» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրը հայտնում է, որ գեղեցկության մրցույթին մասնակցել է 25 հոգի: Ըստ Պոլինայի խոսքերի՝ պայքարը թեժ է եղել և նա մեծ դժվարությամբ է հաղթել՝ չնայած նման մրցույթներին մասնակցելու մեծ փորձին: Նա ապագա ամուսնու հետ ծանոթացել է նույնպես նմանատիպ մրցույթներից մեկի ժամանակ՝ 2007 թ.-ին: Դմիտրին խոստովանել է, որ Պոլինան համաձայնել էր մասնակցել մրցույթին միայն մեկ պայմանով՝ որ նրա 3 երեխաները մի փոքր մեծանային:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր