57974 դիտում
11:59 21-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստովում օգոստոսի 19-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը 28-ամյա ծննդկանի երեխայի մահանալու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 20-ին, Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Արամ Հ.-ն, դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ օգոստոսի 19-ին, ժամը 14։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի «Վերարտադրողական պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ում իր կինը՝ Գ. Ս.-ի, ով 41 շաբաթական հղիության մեջ է եղել, բժիշկ Արմեն Բլբուլյանի կողմից չնախատեսված Կեսարյան հատում կատարելու ժամանակ բժշկի մեղքով նորածինը մահացել է։
Հայրը կարծում է, որ նորածինը մահացել է բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4657 դիտում
07:58 17-07-2015
«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին երեխա է մահացել. «Ժողովուրդ»
56448 դիտում
10:38 10-03-2019
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Արմավիր բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել