Charlie Hebdo-ն ծաղրանկար է թողարկել Բարսելոնայի ահաբեկչության վերաբերյալ
Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական թերթը Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ ծաղրանկար է հրապարակել։
Նրանում պատկերված է սպիտակ ֆուրգոն, որի վերևի հատվածում թուր է խրված։ Ֆուրգոնի կողքին կանգնած է ցլամարտիկ, ով մի ձեռքով բռնել է գլուխը, իսկ մյուս ձեռքով արնաշաղախ սրբիչ է սեղմում։
Ծաղրանկարի վերևում գրված է «Բարսելոնա. անվտանգությունը կրկին հարցի տակ է դրված»։
Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնում օգոստոսի 17-ի երեկոյան սպիտակ ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Ահաբեկչական գործողությունը բազմաթիվ մարդկանց կյանք է խլել։