2587 դիտում
19:49 22-08-2017
Նորվեգիայի կենսաթոշակային հիմնադրամը կես տարում 63 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել
2017 թվականի հունվար-հունիս ամիսներին Նորվեգիայի պետական կենսաթոշակային հիմնադրամի ակտիվներն աճել են 6,46%-ով կամ 499 միլիարդ կրոնով (63 միլիարդ դոլար), որը հիմնադրամի պատմության լավագույն ցուցանիշն է: Այս մասին նշված է հիմնադրամի [url=https://www.nbim.no/en/transparency/news-list/2017/return-of-202-billion-kroner/]կայքում[/url]:
Նշենք, որ Նորվեգիայի կենսաթոշակային հիմնադրամը, որը նախկինում կոչվում էր «Նավթային ֆոնդ», հիմնվել է 1996թ-ին, կառավարվում է Կենտրոնական բանկի կողմից: Այս տարվա վեց ամիսներին եկամուտների կեսը գոյացել է նավթային եկամուտներից, իսկ մյուս կեսը հիմնադրամի հաջող ներդրումների արդյունքում: Անցած 21 տարիների ընթացքում այս ցուցանիշը ռեկորդային է: Հիմնադրամի տնօրենի գնահատմամբ այս մեծ հաջողությունը պայմանավորված է բազմաթիվ գործընթացներով, և դժվար թե այն կրկնվի առաջիկայում:
Նորվեգիայի կենսաթոշակային հիմնադրամի ակտիվները ներկայում կազմում են մոտ 1 տրիլիոն դոլար (յուրաքանչյուր նորվեգացու հաշվով՝ 191 հազար դոլար (Նորվեգիայի բնակչությունը 5.2 միլիոն է)), որից 65%-ը ներդրված է բաժնետոմսերում, 32.4%-ը՝ պարտատոմսերում, մնացածը՝ անշարժ գույքում: Հիմնադրամը ներկայում տնօրինում է ամբողջ աշխարհի բաժնետոմսերի 1,3 %-ը:
Նշենք, որ նավթային եկամուտներով Նորվեգիան աշխարհում երկրորդն է՝ 9.8 հազար դոլար բնակչության մեկ շնչի հաշվով: Առաջին տեղում Քաթարն է՝ 10.2 հազար դոլար ցուցանիշով:
Նմանատիպ նյութեր
3671 դիտում
16:50 16-11-2018
ԱՄՆ-ի ոստիկանության առափնյա պահպանությունը կես միլիարդ դոլարի 18,5 տոննա կոկաին է առգրավել
895 դիտում
12:43 11-06-2024
ԼՂ-ից տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր
Այս բաժնից
973 դիտում
21:18 28-12-2024
Պուտինը Տոկաևի հետ քննարկել է ադրբեջանական ինքնաթիռի միջադեպի մանրամասները
1120 դիտում
20:55 28-12-2024
Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
958 դիտում
20:33 28-12-2024
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել