211652_close_icon
views-count7057 դիտում article-date 23:30 23-08-2017

Քյոլնի տաճարի մուտքը Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո փակել են

Գերմանիայի քաղաքային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Վոլֆգանգ Բալդեսը հայտարարել է, որ Քյոլնի հրապարակը, որի վրա տեղակայված է հայտնի Քյոլնի տաճարը, ինչպես նաև փողոցներից մեկը անորոշ ժամանակով փակ կլինի, որպեսզի կանխվի տրանսպորտային միջոցների օգտագործմամբ ահաբեկչությունները, ինչպես եղավ օգոստոսի կեսերին Բարսելոնում: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Մենք չենք խոսում այն ​​մասին, որ Քյոլնի տաճարը ճարտարապետական շինություն է, այլ այն մասին, որ օրեկան մոտ 300,000 մարդ անցնում է տաճարի մոտով: Այն մոտ է գտնվում քաղաքի կենտրոնական կայարանին: Մոտ 20 հազար մարդ, միջին հաշվով, ամեն օր այցելում է Քյոլնի տաճար: Հաշվի առնելով Նիսի, Լոնդոնի, Բարսելոնայի և Ստոկհոլմի ահաբեկչությունները` մենք ցանկանում ենք խուսափել դրանցից», - ասել է Բալդեսը Նրա խոսքով, անվտանգության ամրապնդման շարժառիթ եղել է այն փաստը, որ «ահաբեկչական հարձակումները տեղի են ունեցել հայտնի կամ պատմական վայրերի մոտ:

Նմանատիպ նյութեր