211652_close_icon
views-count5581 դիտում article-date 09:25 24-08-2017

Հարյուրավոր փաստաբաններ պատրաստվում են գործադուլ անել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 13-ին դա­տարանի շենք մտնելիս խուզարկության ենթարկ­վելու համար մի քանի տասնյակ փաստաբան կդիմի ծայրահեղ քայլի՝ գործադուլի: Մեր տեղեկու­թյուններով, գործադուլին կմասնակցի 100-ից ավե­լի փաստաբան: Նշենք, որ փաստաբաններին իրենց խուզարկությունը վրդովեցրեց հատկապես «Սասնա ծռերի» գործով դատական նիստերի ժամանակ՝ «Սասնա ծռեր» խմ­բի գործը դատարան ուղարկելուց հետո դատարաններում սկսեցին զննել փաստաբաններին: Նրանց պնդմամբ, սակայն, դա ոչ թե զննություն է, այլ՝ խուզարկություն: Այս պատճառով մի քանի փաստաբան տևական ժամանակ է չեն կարողանում մտնել նիստերի դահլիճ, քանի որ հրաժարվում են բացել իրենց պայուսակը: Գործադուլին մասնակցել պատրաստվող փաստաբան Միհրան Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ դատական համակարգը, ի դեմս դատական կարգադրիչների, ապօրինի պահանջներ է ներկայացնում փաստաբաններին. «Ինձ խուզարկե­լու դեպք այս պահին դեռ չի արձանագրվել, սակայն, կարծում եմ, որ փաստաբաններն այս հարցով պետք է դրսևորեն միասնականություն»: Մեր հարցին, թե որ­քան կտևի գործադուլը, Միհրան Պողոսյանն ասաց, որ տվյալ պահին որոշված է սեպտեմբերի 13-ը. «Իմ սուբյեկտիվ կարծիքով արդյունքի չհասնելու դեպքում պետք է գործադուլի տևողությունը երկարացվի»: Հարցին, թե այնուամենայնիվ կարո՞ղ են գործադուլով դրական արդյունքի հասնել, Պողոսյանն ասաց. «Գոր­ծադուլը ծայրահեղ միջոց է, սակայն այս պարագա­յում այլ տարբերակներն արդյունավետ չեն լինի»»: [b]մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր