16739 դիտում
10:38 24-08-2017
Գյումրի-Վանաձոր մայրուղու անմիջական հարևանությամբ հուղարկավորություններ են արվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրի-Վանաձոր մայրուղուց մի քանի մետր այն կողմ՝ Շիրակ գերեզմանատանը հուղարկավորություններ են կատարվում:
Այլ կերպ ասած, հուղարկավորություններն արվում են մայրուղու անմիջական հարևանությամբ, քանի որ վաղուց սպառվել է այն հողատարածքը, որն օգտագործվում էր այդ նպատակով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Շիրակ գյուղի համայնքապետ Խորեն Հարությունյանը: Խնդիրն առկա է արդեն մի քանի տարի, սակայն, ինչպես ստեղծված իրավիճակից է երևում՝ պատկան մարմինների մտքով անգամ չի անցնում համապատասխան քայլեր ձեռնարկել: 1970-ականներին Շիրակի մարզի Շիրակ գյուղի վարչական տարածքից շուրջ 20 հա տարածք հատկացվել է Գյումրուն, որ հուղարկավորություններ կատարվեն: Շիրակի գյուղապետն ասում է, որ տարիների ընթացքում հուղարկավորությունների համար հատկացվող հողատարածքն ընդլայնվել ու կրկնապատկվել է՝ դառնալով 40 հա, սակայն լրացուցիչ 20 հեկտարն օրինական ճանապարհով ձեռք չի բերվել Գյումրու քաղաքապետարանի կողմից:
Հուղարկավորություններն այժմ իրականացվում են Շիրակի արոտավայրերում, ինչպես նաև մայրուղուց 4-5 մետր այս կողմ: «Գերեզմանի մեջ էլ տեղ չկա, մարդկանց ուրտեղ հարմար է, ընդեղ էլ կթաղեն: Օրինական տված 20 հեկտարն էլ է վերջացել, անօրինական վերցրած 20 հեկտարն էլ է վերջացել, արոտավայրերը լրիվ օգտագործել են»,- ասում է Խորեն Հարությունյանը: Գյուղապետը տեղեկացնում է, որ համայնքը չունի ռեսուրս՝ հուղարկավորությունների համար տարածք տրամադրելու նպատակով: Անօրինական վերցված 20 հա տարածքի խնդիրը դատական ատյաններում վիճարկելու ցանկություն չունի, միայն ցանկանում է դադարեցնել անօրինական հուղարկավորությունների գործընթացը: «Դատարան որ դիմեմ, ի՞նչ են անելու: Գալու են մեռելներին հանե՞ն, տանե՞ն»,- հարցնում է գյուղապետը: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Զորիկ Կարապետյանն Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ սկսել են քայլեր ձեռնարկել, Գյումրու քաղաքապետարանին մի քանի տարբերակներ են առաջարկել.
«Գյումրու քաղաքապետարանին առաջարկել ենք, որ վերցնի նույն գերեզմանատան արևելյան հատված ձգվող 10 հեկտար տարածքը, որին դեմ չէ նաև Շիրակի համայնքապետը: Այդ տարածքում ներդրումների խնդիր կա, պետք է հարթեցնել, քարերը հեռացնել, որը կարող է որպես գերեզմանատան շարունակություն օգտագործվել»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
958 դիտում
23:46 24-08-2023
Կսկսի գործել Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը․ տևողությունը կկազմի 1 ժամ 32 րոպե
Այս բաժնից
955 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»