3936 դիտում
13:44 24-08-2017
Հռոմում միգրանտների տեղահանությունը վերածվել է ոստիկանության հետ բախումների
Հռոմում բախումներ ու անկարգություններ են տեղի ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող փախստականների ճամբարն «ապամոնտաժելու» ժամանակ։ Այդ մասին հայտնել է Sky TG24 հեռուստաալիքը։
Փախստականները դիմադրություն են ցուցաբերել և սկսել քարեր նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ինչից դրդված՝ ոստիկանությունը սկսել է ջրցան մեքենաներ կիրառել։
Միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է 2 մարդ։
Ինչպես պարզաբանել են ոստիկանությունում, ճամբարը տեղակայվել էր նշված հատվածում առանց իշխանությունների թույլտվության, և երբ վերջիններս հրաժարվել են լքել հրապարակը և տեղափոխվել փախստականների համար նախապատրաստված հատուկ շինություն, սկսվել է նրանց ուժով տեղահանումը, ինչին էլ հետևել են բախումները։
Նմանատիպ նյութեր
5717 դիտում
22:20 27-03-2014
Եվրամիությունը դատապարտում է քեսաբահայերի բռնի տեղահանությունը. Տրայան Հրիսթեա
1159 դիտում
14:49 18-03-2015
Գերմանիայում բողոքի ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների
1104 դիտում
12:47 01-06-2015
Թուրքիայում նախընտրական քարոզարշավը վերածվել է ոստիկանների և ցուցարարների միջև բախումների
Այս բաժնից
760 դիտում
21:51 19-10-2024
ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդի մարմինը կարող են փոխանակել իսրայելցի պատանդների հետ. CNN
943 դիտում
19:17 19-10-2024
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով