7125 դիտում
12:34 25-08-2017
Վրիժառությունը, ֆիդայությունը, ագգային-ազատագրական պայքարն ավարտվում են այն պահին, երբ կա պետություն. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վրիժառությունը, ֆիդայությունը, ագգային-ազատագրական պայքարն՝ իրենց ամբողջ ռոմանտիկայով, ավարտվում են այն պահին, երբ կա պետություն՝ լավ թե վատ, այս պարագայում կարևոր չէ: Պատրոնդաշները կապած, մորուքներով, հաճախ ինքնագործունեությամբ զբաղվող ֆիդայիները իրական հերոսներ են՝ փառք ու պատիվ նրանց: Բայց նրանք նախորդ դարաշրջանից են: Այսօրվա հերոսները 20 տարեկան երիտասարդներ են՝ սափրված, միանման համազգեստով, պետության կողմից իրենց հատկացված զենքով, վերադասի հրամանները կատարող: Մի խոսքով, նրանք կանոնավոր բանակի զինվորներ են: Մնացածը մեր պատմությունն է, որը պետք է հարգել, ուսումնասիրել, գուցե պատմական օրինակներով ոգևորվել, բայց երբեք չմոռանալ, որ դրանք «նախապետական» դարաշրջանի օրինակներ են:
90-ականների կեսերին այդ «ֆիդայականությունը» արմատախիլ չարվեց, հակառակը՝ ստեղծվեց «կռված տղերքի» քաղաքականացված զինված ջոկատ, որի անդամներին թույլատրված էր արհամարհել պետության օրենքները: Բայց քանի պետությունը կա, երբեք ուշ չէ սխալն ուղղելը: Մենք հայրենասեր ենք, ազգասեր ենք, «հողուջրասեր», և դա շատ լավ է. բայց մենք չենք սիրում պետությունը, դա մեզ համար ինչ-որ անհասկանալի, վերացական բան է: Կատարել այդ կարևոր անցումը՝ ծանր, մեծ ջանքեր պահանջող քայլ է: Բայց՝ անհրաժեշտ քայլ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2827 դիտում
20:03 01-07-2020
Պեպ Գվարդիոլա. Կլոպի ու իմ միջև պայքարն ավարտվում է եզրափակիչ սուլիչով
1045 դիտում
19:52 11-08-2024
Այս պայքարն ի բնե ճշմատության և ճշմարիտ մարդկանց պայքարն է․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
955 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»