5557 դիտում
15:14 25-08-2017
Կուբանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի մեջ 2 հայ կա. ՀՀ հյուպատոսություն
Ըստ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների՝ Կուբանում վթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Քաղաքացիությունը ճշտվում է։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳ նախարարության թվիթերյան [url=https://twitter.com/MFAofArmenia/status/901031600028352512]էջում[/url]։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/25/1075609/]հայտնել էինք[/url], որ Կրասնոդարի երկրամասում բանվորների փոխադրող ավտոբուսը կառանման տեղից ընկել է ծովը Կերչի նեղուցում: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունից հայտնել էին, որ զոհվել է 16 մարդ, 24-ին հաջողվել է փրկել։
«Ավտոբուսում եղել է 41 մարդ՝ Վոլնա ավանում «Տամաննեֆտեգազ» կառանացցի կառուցմամբ զբաղվող բանվորներ»: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Տեմրյուկի շրջանի Վոլնա բնակավայրում: Ավտոբուսը 4 մետր բարձրությունից ընկել է ծովածոցը: Վթարը վերապրած 24 մարդկանցից 8-ին տարբեր աստիճանների վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Մեկ մարդ համարվում է անհետ կորած:
Նմանատիպ նյութեր
7899 դիտում
20:36 26-08-2017
Հայտնի է դարձել Կուբանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառը
3916 դիտում
22:13 19-04-2014
Կուբանում Հայաստանի 3 քաղաքացիներ ավտովթարի զոհ են դարձել
14753 դիտում
19:46 25-08-2017
Կրասնոդարում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թվում կա 2 հայ. հայտնի են նրանց անունները