211652_close_icon
views-count7843 դիտում article-date 21:40 25-08-2017

Թուրքիայում հեռացրել են ավելի քան 900 պետծառայողի

Թուրքիայում ավելի քան 900 պետական ծառայողներ են հեռացվել կառավարության նոր հրամանով՝ արտակարգ դրության ռեժիմի գործողության շրջանակում, որը սահմանվել է անցած տարվա հուլիսին կատարված հեղաշրջման փորձից հետո։ Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` հեռացումները վերաբերվում են տարբեր նախարարությունների և պետական հաստատությունների ներկայացուցիչներին։ Բացի այդ, ուրբաթ հրապարակվել է կառավարության ևս մեկ որոշում, որը վերաբերվում է Ազգային հետախուզական ծառայության (MIT) նկատմամբ Թուրքիայի նախագահի լիազորություններին։ Այժմ պահանջվում է նախագահի թույլտվությունը՝ MIT-ի ղեկավարի նկատմամբ հետաքննություն սկսելու կամ նրան որպես վկա ներգրավելու համար։

Նմանատիպ նյութեր