Հյս. Կորեան 3 նոր բալիստիկ հրթիռ է արձակել. Պենտագոն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ է Հյուսիսային Կորեայի կողմից այս գիշեր բալիստիկ հրթիռներ արձակելու մասին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Սպիտակ Տունը։
«Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի գործողություններին, ապա նախագահը իրազեկված է, և մենք շարունակում ենք հետևել իրավիճակին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պենտագոնը ավելի վաղ հայտնել էր, որ Փհենյանը ժամեր առաջ փոքր հեռահարության 3 բալիստիկ հրթիռ է արձակել։ Հրթիռներից մեկը պայթել է արձակումից անմիջապես հետո, մյուս երկուսը օդում խոտանվել են։