Ճապոնիայում զորավարժությունների ժամանակ ուղղաթիռ է կործանվել
Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի SH-60 ուղղաթիռը զորավարժությունների ժամանակ վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ուղղաթիռում գտնվող 4 հոգուց հաջողվել է փրկվել միայն մեկին: Մյուս 3-ի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռը ընկել է ծովը:
Անձնակազմի փրկված անդամը վնասվածքներ չի ստացել, հայտնում է աղբյուրը: