Չինաստանում զորավարժությունների ժամանակ ինքնաթիռ է կործանվել
Չինաստանում զորավարժություների ժամանակ ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Գույչժոու նահանգում:
Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ տարվում են որոնողական աշխատանքներ՝ ինքնաթիռը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշվում է, որ զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: