Կատալոնիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի
Իսպանական Կատալոնիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի։ Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Կատալոնիայում ահաբեկչական հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է16-ի», - Twitter-ում գրել է Կատալոնիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնայի կենտրոնական, տուրիստական Ռամբլա փողոցում ֆուրգոնի վարորդը դիտավորյալ մեքենայով մտել է բազմության մեջ։ Տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը։