Կուբանում ավտոբուսի վթարից հետո հիվանդանոցում 19 տուժած է մնում
Կրասնորդարի շրջանում՝ ավտոբուսի Սև Ծովն ընկնելու հետևանքով այս պահին 19 տուժած մնում է հիվանդանոցում: Այդ մասին գրում է Газета-ն:
ինչպես հայտնում է աղբյուրը` տուժածներից 14-ն արդեն դուրս են գրվել:
Կուբան են ուղարկվել նեյրովիրաբուժներ, վնասվածքաբաներ, ռեանիմատոլոգներ, վիրաբույժներ:
Հիշեցնենք, որ աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը ծովն էր ընկել երեկ առավոտյան: 17 մարդ զոհվել է, նրանցից 2-ն ազգությամբ հայեր են: