Թեհրանը նոր քաղաքապետ ունի
Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հաստատել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնում Նաջաֆիի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Հաստատումը կատարվել է՝ համաձայն Իսլամական խորհուրդների մասին օրենքի 80-րդ հոդվածի։ Նաջաֆին ստացել է քաղխորհրդի անդամներից 21-ի հավանությունը։
Նա փոխարինելու է Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆին, ով Թեհրանի քաղաքապետն էր 12 տարի։
Նաջաֆին Իրանի նախկին նախարար Աքբար Հաշեմի Ռֆսանջանիի ղեկավարաման տարիներին 8 տարի զբաղեցրել է Կրթության ու գիտության նախարարի պաշտոնը։ Ավելի ուշ նշանակվել է Իրանի մշակութային ժառանգության, զբոսարջության ու արհեստների կազմակերպության ղեկավարի պաշտոնում, սակայն 6 ամիս անց հեռացել՝ առողջական խնդիրների պատճառով։