211652_close_icon
views-count182262 դիտում article-date 08:31 30-08-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. Infiniti-ն «Հաղթանակ» կամրջի ճաղավանդակները տապալել և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմնաններում Infiniti F X 35 մակնիշի 33 SZ 733 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան մարզադաշտից դեպի Հաղթանակ կամրջի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, այնուհետև տապալել կամրջի երկաթե հենասյուներն ու ճաղավանդանկները և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ծառայություն կատարող Ոստիկանության ծառայողները, քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Աբրահամ Ղալաչյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արտաշես Վանյանի գլխավորությամբ։ Ոստիկանաթյունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքներ կատարող ավագ քննիչ Արթուր Ադամյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Խանջյան 1-ին նրբանցքի բնակիչ Նաիրա Սահակյանի անվամբ: *** 10։00 [color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցի բնակիչ՝ 19-ամյա Սամվել Զաքեյանը և Երևան քաղաքի Նոր Նորքի 6-րդ զանգվածի բնակիչ՝ 19-ամյա Նարեկ Կարապետյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր