211652_close_icon

Նաիրիտ գործարանում հրդեհի օջախները սպառված են, սակայն դեռևս բարձր ջերմություն է արձակվում. ԱԻՆ

views-count4872 դիտում article-date 11:39 30-08-2017
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տղեկացնում է, որ օգոստոսի 30-ի, ժամը 09:30-ի դրությամբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում առկա 4 տարողություններում հրդեհի օջախները սպառված են: Դրանցից դեռևս արձակվում է բարձր ջերմություն: Ստեղծվել է ավտոմատ համակարգ՝ մշտական հովացում ապահովելու համար: Իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Տեղում հերթապահություն է իրականացնում երկու մարտական հաշվարկ:

Նմանատիպ նյութեր