2085 դիտում
18:42 30-08-2017
Ընթացքի մեջ է «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ»-ի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագիրը
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրով վերակառուցվում են «Հրազդան ՋԷԿ»-ից մինչ «Շինուհայր» ենթակայան ընկած շուրջ 230 կմ երկարությամբ «Նորադուզ»-«Լիճք»-«Վարդենիս»-«Վայք»-«Որոտան-1» 220 կՎ և մոտ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված 39 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով համաձայնագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է բարելավել էլեկտրացանցի հուսալիությունը, թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ «Նորադուզ», «Լիճք» և «Որոտան-1» օդային գծերի կառուցման աշխատանքներն ավարտվել են և դրվել են լարման տակ: Շարունակվում են «Վարդենիս» և «Վայք» օդային գծերի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։
Այժմ ավարտական փուլում են «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի վերակառուցման նախագծման աշխատանքները: Իրականացվում են վերակառուցման նախապատրաստական աշխատանքներ, կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին։
[b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1216 դիտում
16:15 08-04-2015
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են վարկային համաձայնագրեր
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»