211652_close_icon
views-count6218 դիտում article-date 23:17 30-08-2017

Փլուզման հետևանքով երկկողմանի փակվել է Գորիս-Կապան ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել է փլուզում: Ճանապարհի վերին շեպի փլուզման հետևանքով այն երկկողմանի փակվել է: «Ոսմար» ՍՊ ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր