211652_close_icon
views-count12851 դիտում article-date 09:25 31-08-2017

Դիպուկահարի հետ «սելֆիները» զվարճալի էին, «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ոստիկանությունը, փաստորեն, ամերիկյան ոստիկանության նման վարվեց: Տարօրինակ զուգադիպությամբ երիտասարդը, որը սպանվեց, երկար տարիներ ապրել էր ԱՄՆ-ում, նույնիսկ այնտեղ դատապարտվել և պատիժ էր կրել: Քանի որ տեղի ունեցածը արտասովոր էր հանրության համար, երեկվանից բուռն քննարկումներ են, թե արդյոք ճի՞շտ է վարվել ոստիկանությունը, արդյոք չէ՞ր կարելի այլ կերպ հանգուցալուծել իրավիճակը, արդյոք մամուլը ճի՞շտ է անում, որ լուսաբանում է նման դեպքերը: Ամենաշատ քննարկվող թեման դիպուկահարի դիրքավորումն էր, երբ նա պառկել էր գետնին, իսկ նրա շուրջը մեծ թվով հանդիսատես էր հավաքված, ոմանք՝ պպզած, մյուսները՝ կանգնած ակնդետ հետևում էին, թե ինչ է լինելու: Նկար կա նաև, թե ինչպես է ինչ-որ մեկը լայն քայլով անցնում պառկած դիպուկահարի վրայով: Տեսանյութերում անգամ 8-10 տարեկան երեխա է երևում այդ տարածքում: Ոստիկանական հատուկ գործողության ժամանակ այս տնավարի վիճակը իսկապես տարակուսելի է, որովհետև մենք լավ գիտենք, որ Հայաստանի ոստիկանությունը ցանկացած պահի կարող է պատ կազմել և «անթույլատրելի վայրում» կանգնած քաղաքացիների մեծ կամ փոքր խմբերին հաշված վայրկյանների ընթացքում հեռացնել: Եթե նման բան չի արվել, նշանակում է՝ գործողությունը ղեկավարող անձինք դրա անհրաժեշտությունը չեն տեսել: Կամ նույնիսկ հակառակը՝ մտավախություն են ունեցել, որ պատանդառուից մի քանի մետր հեռավորության վրա ակնառու շարժ առաջացնելով՝ կգրավեն նրա ուշադրությունը, կխրտնեցնեն, ինչի դեպքում մեծ կլիներ վտանգը, որ նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածք կհասցնի իր պատանդին՝ երիտասարդ աղջկան: Եվ չնայած այս վարկածին, դիպուկահարի և նրա հետ գրեթե սելֆի անող մարդկանց լուսանկարներն, իսկապես, զվարճալի են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր