3974 դիտում
10:26 31-08-2017
53 միլիոն դրամ կփոխանցվի ԱԺ-ի զորանոցի և ջեռացման հարցը կարգավորելու նպատակով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի զորանոցի և ԱԺ-ի ջեռացման հարցը կարգավորելու նպատակով կառավարության այսօրվա նիստում 53 միլիոն դրամ կփոխանցվի Ազգային ժողովին:
Կառավարության որոշման նախագիծը գործադիրին է ներկայացրել ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, որով 2017 թվականին կառավարության պահուստային ֆոնդից պետք է փոխանցել 53 միլիոն դրամ: Հատկացումը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով է իրականացվելու: Նախագծով նախատեսվում է ՀՀ ԱԺ մասնաշենքում գտնվող ՀՀ պետական պահպանության ծառայության զորանոցի և ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգի ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման համար գումար հատկացնել:
ՀՀ պետական պահպանության ծառայության զորանոցը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում: Վթարային իրավիճակում է գտնվում նաև ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգը, որը 2010-2017թթ. ձմռան ամիսներին խոչընդոտել է աշխատակազմի բնականոն գործունեությունը:
Հատկացվող գումարից 31 միլիոն դրամի շրջանակում իրականացնել ՀՀ Ազգային ժողովի մասնաշենքում գտնվող ՀՀ պետական պահպանության ծառայության զորանոցի դռների, պատուհանների, պատուհանագոգերի, փականների փոփոխում և տեղադրում, զորանոցի երկու հարկի առանձին կաթսաներով ջեռուցման սարքի տեղադրում, պատերի երեսապատման, ներկման աշխատանքներ, էլեկտրահաղորդալարերի առանձին հատվածների և էլեկտրասարքերի փոխում: 22 միլիոն դրամի շրջանակում իրականացնել ՀՀ Ազգային ժողովի ընդհանուր կաթսայատան, մայրուղու գծերի և ջերմային հանգույցների, վարչական շենքի և նոր մասնաշենքերի, վարչական շենքի կցակառույցի ջեռուցման համակարգերի մասնակի նորոգում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
955 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»