Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր չէ հրաժարվել պաշտոնից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի պատրաստվում հրաժարվել զբաղեցրած պաշտոնից Brexit-ի հետո։ Այդ մասին գրում է հեղինակավոր The Guardian թերթը։
«Ես այն մարդը չեմ, ով հեշտորեն թողնում է սկսած գործը։ Միացյալ Թագավորությունում հարկավոր է մեծ աշխատանքներ կատարել։ Հարկավոր է ոչ միայն իրականացնել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը, կառուցել ամուր համագործակցություն Եվրամիության հետ, այլ նաև ապահովել Բրիտանիայի մուտքը դեպի համաշխարհային այլ ուկաներ»,-ընդգծել է Մեյը։
Այսպիսով, նա հերքել է 2019 թվականին պաշտոնը թողնելու մասին շրջանառվող լուրերը։